Ցավում եմ՝ Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու համար, հուսամ՝ մի օր կայցելի իր մանկության քաղաք Հադրութ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը Թևան Պողոսյանն է` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: 

Թևան Պողոսյանը, մասնավորաբար, ասել է․

  • «Այդքան խոսում ենք «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին ու մոռանում ենք՝ ո՞ւմ հետ։ 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանն իր բոլոր հարցազրույցներում ասում էր, երբ ինչ-որ հարցում համաձայնում ենք՝ Ալիևն ավելին է ուզում։ Հիմա ի՞նչ վստահություն կա, որ Բրյուսելում, երբ պատրաստ կլինեն ինչ-որ բան ստորագրելու՝ Ալիևը չի ասի՝ մի րոպե, էս մի բանն էլ պիտի ավելացնենք փաստաթղթում, քանի որ ասել է՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Սևանը վերցնելու եմ, Երևանն էլ եմ վերցնելու»։
  • «Թուղթը ոչ մի անգամ չի եղել աշխատող։  Նոյեմբերի  9-ի փաստաթուղթը, օրինակ, զինադադարի պահպանման մասին,  որքանո՞վ է աշխատում․ չեն կրակե՞լ դրանից հետո, կամ կետերը կատարե՞լ են»։
  • «Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ է բերելու»։
  • «2018-ին եղել է խոստում, ստացել են քվեներ, ու պետք է կյանքի կոչեին իրենց խոստումները։ Բայց այս իշխանությունը ոչ մի կերպ չի կատարել տրված խոստումները։ Իսկ հանրությունն իրեն խաբող իշխանությունից սպասում է նորը, լավը։ Բնականաբար, նոր պարտություն է լինելու»։
  • «Էդ թուղթը կյանքի կոչելու համար միշտ ասելու են՝ մեզ պետք է երաշխավոր, իսկ ո՞վ է աշխարհում այն երկիրը, որը կարող է լինել երաշխավոր»։
  • «Ստորագրվող նոր թղթին ո՞նց հավատալ․ Ալիևը չի փոխվել, նույն մարդն է ու ավելի լկտիացած։ Նաև մտածում է՝ Հայաստանին ինչ ասում ենք՝ անում է։ ՀՀ կողմից փոփոխություն չկա, ուրեմն, Ալիևի վարքագիծն էլ է նույնը»։
  • «Խաղաղության պայմանագրի սին օրակարգը դրեք մի կողմ»։
  • «Արևմուտքը Ադրբեջանի հետ ունի գազային մեծ շահեր․ Բորելն իր բերանով ասաց, հա, տեսնում ենք, որ Ադրբեջանը ներխուժել է, բայց մենք սանկցիաներ չենք անելու, մեզ գազ է պետք»։
  • «Սրանց տրամաբանությունն է՝ պահել իշխանությունը, դրա համար գնում են ամեն տեսակի քայլերի։ Այս իշխանությունը պահելու է իր իշխանությունը, նույնիսկ եթե Երևանը վերածվի Սինգապուրի՝ քաղաք- պետության։ Դա էլ չի լինելու, որովհետև Ալիևն ասել է՝ Երևանն էլ եմ վերցնելու»։
  • «Ասում են՝ դե կոչով կդիմենք, որ (ադրբեջանական զինուժը-խմբ․) թողնի գնա Հայաստանից։ Իսկ Ալիևը մեր հողի վրա ի՞նչ է անում՝ ճանապարհներն է ասֆալտապատում, իր դիրքերն է ամրացնում, ինչը նշանակում է, որ չեն գնալու։ Ասում են՝ մինչև չընդունեն 29․ 800 կմ, չենք ստորագրելու պայմանագիրը, բայց Ալիևը դա ընդունե՞լ է։ Ասելո՞ւ է, վայ, կներես հետ եմ գնալու»։
  • «Անկախության հռչակագրում գրված է, թե որոնք են հայ ազգի իղձերը, նպատակները, բայց ի՞նչ է արվում այսօր այդ ուղղությամբ։ Սահմանադրության մեջ տարբեր օրենքներում սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, ինչը կարձանագրի Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Այդ օրենքը ոչ ոք չի փոխել, չէ՞»։
  • «Ի՞նչ է հասկանում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ասելով․ Ալիևը նկարագրել է՝ «Սյունիքն էլ է իմը, Սևանն էլ, Երևանն էլ է իմը»։ Իսկ մեզ համար նկարագրվա՞ծ է, թե որն է խաղաղությունը․․․»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։