Իրանը մերժում է՝ ցանկացած պատրվակով եվրոպական ցանկացած ռազմական ներկայություն՝ իր սահմաններին
Իրանը մերժում է՝ ցանկացած պատրվակով ցանկացած եվրոպական ռազմական ներկայություն։
Այդ մասին Իրանի նախագահի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում․ « Նախագահ Ռաիսին պարզ հասկացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևին, որ Պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է։
Մերժվում է նաև ցանկացած պատրվակով եվրոպական ռազմական ներկայություն։ Արևմուտքը չի կարող մեզ ռազմավարականորեն շեղել»,- ասված է գրառման մեջ։
President Raisi to president Aliev of Azerbaijan made clear that any change in historical borders, regional geopolitics and Iran-Armenia transit routes is not tolerable. Also any European military presence under any guise is rejected. The West can’t distract us strategically.
— Mohammad Jamshidi (@MhmmdJamshidi) October 13, 2022

