Չինաստանում բացահայտել են ԱՄՆ-ի իրական ծրագրերն Ուկրաինայում
ԱՄՆ-ը վայելում է ուկրաինական հակամարտության սրումը և ակնկալում է առավելագույնս օգտվել դրանից, գրում է չինական Global Times պետական թերթը։
ԱՄՆ-ը շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի ավարտով, ընդհակառակն, ամերիկյան իշխանությունների հայտարարություններն ամեն կերպ կրակի վրա յուղ են լցնում, կարծում են հոդվածի հեղինակները։ Նման արմատական հռետորաբանության մեջ նրանք առանձնացնում են Ջո Բայդենի վերջին հայտարարությունը «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին, որը Սպիտակ տունը հետագայում ստիպված եղավ պարզաբանել։
«ԱՄՆ-ը վայելում է պատերազմի էսկալացիան, հակամարտության զարգացումն ամենևին էլ պայմանավորված չէ, նրանով, թե Ուկրաինան իսկապե՞ս մտադիր է կռվել մինչև վերջին ուկրաինացին, այլ նրանով, թե ԱՄՆ-ը ուզո՞ւմ է շարունակել պատերազմը»,–գրում է թերթը։
Այսպիսով, ԱՄՆ-ը ձգտում է լիովին բավարարել սեփական շահերը, այդ թվում՝ Եվրոպային շատ ավելի կախվածության մեջ դնել թե՛ էներգետիկայի, թե՛ անվտանգության առումով, ինչպես նաև հնարավորինս շատ երկրների ներքաշել հակառուսական ճամբար։
Ընդ որում, ընդգծում է Global Times-ը, Վաշինգտոնը ցանկանում է անմեղ ձևանալ։

