Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին․ ՏԱՍՍ
Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով infocom.am-ին։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Livenews.am-ի եթերում «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդման շրջանակներում անդրադարձել է այս իրադարձությանը, ապա Livenews.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ-ին։

