15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին ծայրահեղ լարվել է․ թշնամին առաջխաղացման փորձեր է անում (տեսանյութ)

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից Սոթքից մինչ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրեր, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ, հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին։

Ադրբեջանական ստորաբաժանումները նաև վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։