Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ եւ դատապարտում է հարձակումը։ ԱԳՆ-ն կոչ է անում հետեւել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է միջազգային իրավունքի հիման վրա վեճերի խաղաղ կարգավորմանը»,-ասվում է Կիպրոսի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

