Սոթքը ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել. Թաթոյան

Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:

Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):

Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:

Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները:

 

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան