Քննարկվում են Հայաստանում նոր բուհեր հիմնելու տարբերակներ․ ԿԳՄՍ նախարար
Քննարկվում են Հայաստանում նոր բուհեր հիմնելու տարբերակներ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա վստահեցրեց, բարեփոխումը հիմնված է լինելու բովանդակալից գաղափարի վրա՝ ուղղված կրթության մակարդակի բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։
«Կան բուհեր, որոնք իմաստալից առումով հիմա էլ չեն գործում։ Երևանում կա 12 պետական բուհ, թեև 1-2 բուհ կարող էր պակաս լինել, ուստի բարեփոխումների արդյունքում մինչև 8 բուհ ձևավորելու նպատակը բավականին մեծ թիվ է։ Բայց վերջնական նպատակը, ամեն դեպքում, կոնկրետ թիվ ստանալը չէ»,-հավելեց Դումանյանը։
Նախարարը հայտարարեց, որ որոշ մասնագիտությունների գծով որոշ ուսումնական հաստատություններում կրթության մակարդակը բավականին բարձր է, ինչը հաստատում են միջազգային տարբեր վարկանիշներ, սակայն կրթության մակարդակը ամբողջ հանրապետությունում բարձրացնելու համար կառավարությունը պետք է ստեղծի կրթության համար համապատասխան պայմաններ և չափանիշներ։

