Ջիբրալթարը պաշտոնապես դարձել է բրիտանական քաղաք

Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարը 180 տարի ուշացումով պաշտոնապես դարձել է թագավորության քաղաք: «ՌԻԱ Նովստիի» տեղեկացմամբ, այս մասին գրել է բրիտանական Times թերթը։

«1842 թվականին Վիկտորյա թագուհին Ջիբրալթարին արդեն շնորհել էր քաղաքի կարգավիճակ, սակայն «ճակատագրի հեգնանքով» այն երբեք չընդգրկվեց Բրիտանիայի ճանաչված քաղաքների պաշտոնական ցուցակում»,-գրում է թերթը։ Ըստ հրապարակման՝ այժմ Ջիբրալթարն ընդգրկված է բրիտանական քաղաքների պաշտոնական ցուցակում։

«Հրաշալի է, որ Ջիբրալթար քաղաքի պաշտոնական ճանաչումը (կարգավիճակը) հսկայական պարգև է նրա հարուստ պատմության և զարգացման համար: Այս պաշտոնական ճանաչումը հաստատում է Ջիբրալթարի հատուկ կարգավիճակը Միացյալ Թագավորությունում և իրավացիորեն խոսում է տեղի ժողովրդի և նրա յուրահատուկ ժառանգության վերաբերյալ ջիբրալթարցիների հպարտության մասին»,-Մեծ Բրիտանիայի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը մեջբերել է պարբերականը։