Հրապարակվել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:

Ըստ նախագծի՝ 1700 աստիճանները Հատիս սարի ստորոտից այցելուներին կհասցնեն արձանի մոտ, կկառուցվի նաև ճոպանուղի:

Քրիստոսի արձանն ունենալու է 77,7 մետր բարձրություն: Քանդակագործն Արմեն Սամվելյանն է։

Հիշեցնենք, որ արձան-համալիրը կառուցելու համար նախագիծը պետք է անցնի համապատասխան փորձաքննություն, ստանա ՀՀ օրենքներով սահմանված շինթույլտվությունները, շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն նախագծերի հաստատումից հետո։