Հայաստանից դեռևս հստակ քայլեր չենք տեսել, միայն խոսքերը բավարար չեն. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանից մինչև հիմա հստակ քայլեր չեն տեսել։ Նա պնդել է, թե Հայաստանի իշխանությունները պետք է խաղաղության հաստատման համար հստակ քայլեր անեն, քանի որ միայն խոսելը բավարար չէ։

