Էս հույները բան չեն հասկանում «խաղաղության դարաշրջանից», «видите ли» պատրաստվում են իրենց հայրենիքի համար կռվել բարբարոս թուրքերի դեմ

Բավականին մտահոգիչ զարգացումներ են գեներացվում թուրք-հունական ուղղությամբ։

Ավելի հստակ, թուրքերը արդեն մեկ տարուց ավել իրականացնում են սադրիչ գործողություններ Հունաստանին պատկանող Էգեյան կղզիների շուրջ։

Թուրքերը նույնիսկ ակնարկում են, որ հնարավոր է տարածքային պահանջներ ներկայացնեն  հույներին։

Հույները իրենց հերթին կտրուկ ավելացրել են Թուրքիայի հետ սահմանային գոտիում  ռազմական ենթակառուցվածքների և ծանր զրահատեխնիկայի ծավալը։

Հա… հիշեցնեմ, որ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։

…

Էս հույները հեչ բան չեն հասկանում «խաղաղության դարաշրջանից», իրենց երկիրը թշնամուն հանձնելու տեղը, «видите ли»  պատրաստվում են իրենց հայրենիքի համար կռվել բարբարոս թուրքերի դեմ։ Հետաքրքիր ժողովուրդ են…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից