«Առանց թուրքի Հայաստան» կարգախոսից ամենաշատ անհանգստանում են նրանք, ովքեր հոգով և սրտով կիսում են հետևյալ հայտարարությունը․ Տոնոյան

«Առանց թուրքի Հայաստան» կարգախոսից ամենաշատ անհանգստանում են նրանք, ովքեր հոգով և սրտով կիսում են 1998թ. մարտի 31-ին Ադրբեջանի խորհրդարանի ընդունած և իբր հայերի կողմից 1918-1920թթ. իրականացված «թյուրք-մուսուլմանական ցեղասպանությունը» դատապարատող հայտարարության հետևյալ հատվածը.

«Հայկական պատժիչ խմբերի կատարած վայրագությունների և դաշնակցական իշխանության օրոք վարված «առանց թուրքի Հայաստան» քաղաքականության հետևանքով Երևանի գավառում ադրբեջանցիների թիվը 1916 թվականի 375,000-ից իջել էր մինչև ընդամենը 70,000 արդեն 1922 թվականին։ Ըստ ամենայնի, կարճ ժամանակահատվածում իրականացված ցեղասպանության և լայնածավալ էթնիկ զտումների հետևանքով հայ ազգայնականները հիմնականում հասել են իրենց դրած նպատակին»։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից