Այսօր ծննդյան 75-ամյա հոբելյանն է նշում հանրային ու պետական գործիչ, մանկական վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը
Այսօր ծննդյան 75-ամյա հոբելյանն է նշում հանրային ու պետական գործիչ, մանկական վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը:
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավարը մեծ ավանդ ունի հայկական առողջապահական համակարգի ու հատկապես մանկական բժշկության զարգացման գործում: Անգնահատելի է պարոն Բաբլոյանի ունեցած տասնամյակների ավանդը նաև Արցախի առողջապահական համակարգի հիմնախնդիրների լուծման հարցում:
Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բաբլոյանի ծննդյան 75-ամյակը՝ մաղթելով ամուր առողջություն և տոկունություն՝ իրագործելու առողջ սերունդներ և ամուր հայրենիք ունենալու իր առաքելությունը:
Վստահ եմ, որ Արա Բաբլոյանը շարունակելու է երկար տարիներով չափվող իր ջանքերն ուղղված նաև Արցախի առողջապահական համակարգի բարելավմանը և նորանոր հաջողություններ է արձանագրելու իր մասնագիտական ու մարդկային բարձր որակների շնորհիվ: Իսկ թե նրա եռանդուն ու բարի էությունը ինչպես է դրական էներգիայով լցնում միջավայրը, կարող ենք փաստել միայն իր հետ շփված բախտավորներս:
Շնորհավո՛ր, մեծ մարդ ու բժիշկ:
Արտակ Բեգլարյան

