Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք և «Տոչկա-Ու» հրթիռ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք և «Տոչկա-Ու» հրթիռ։ Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ ՌԴ ԶՈւ-ն Իլյիչևկա բնակավայրի վրա խոցել է նաև ուկրաինական մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռը։
Չորեքշաբթի օրը Վորոնեժի երկնքում հետախուզական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը մանրամասնել է, որ սա փոքր չափի սարք է, որը հայտնաբերվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։
Ավելի վաղ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր, որ գիշերը շրջանի երկնքում որսացել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ զինվորականները, հատուկ ծառայություններն ու մարզպետարանը լիովին վերահսկում են իրավիճակը, անհանգստանալու պատճառներ չկան։

