Սոնան բացառիկ հայրենասեր էր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր. «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ
«Սատարենք մեր հերոսներին-Հայաստան» կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ էր երեկ ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանը, գրել է․ «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:
Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին…»։
Ներկայացնում ենք Սոնայի մասնակցությամբ տեսանյութ՝ «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

