Փաշինյանը գոյութենական սպառնալիք է Հայաստանում, Արցախում բնակվող հայերի համար (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է:

Փաշինյանը նորից մեջտեղ է բերել իր հին ու նոր տեխնոլոգիաները` հակաԱրցախյան, հակաՀայաստանյան իր քարոզչությունը տեղ հասցնելու համար:

Վերջին երկու օրերին խորհրդարանում նրա հնչեցրած հակահայկական հայտարարությունները փաստում են այն մասին, որ սպասում է դավաճանությունների մի նոր փուլ։ Փաշինյանը պատրաստվում է նոր հրեշավոր քայլերի հայ ժողովրդի դեմ:

Իսկ իր դավաճանական քայլերը նա ժողովրդին հրամցնում է որպես առաքելություն, պատասխանատվություն, որպես իր խաչ, որ պարտավորվել է կրել։ Իրականում նրա պարտավորությունները ոչ մի առնչություն չունեն Հայաստանի ու Արցախի հետ, դրանք օտարներին, թշնամիներին տրված պարտավորություններ են։

Փաշինյանը նորից սկսել է Աստվածաշնչից մեջբերումներ անել՝ դրանց տակ թաքցնելով իր աղետաբեր քաղաքականությունը: Ազգային ժողովի ամբիոնից երկու օր է նա շատ պարզ ասում է` սխալվել եմ, որ տարածքները ավելի վաղ չեմ հանձնել, այժմ այդ սխալ ճանապարհով չեմ գնա, Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում:

Ի դեպ, Փաշինյանի ելույթից գոհ են Ադրբեջանում, Թուրքիայում ու մեկ էլ Արևմուտքում. Երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի վարչապետի ելույթը և այն որակել «կարևոր ու հեռատես»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։