Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագիրը։
«Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է»,- նշվում է տեղեկագրում։