Երեկվանից իշխանական խունտայի շարքերում աննախադեպ հիստերիա է նկատվում

Երեկվանից իշխանական խունտայի շարքերում աննախադեպ հիստերիա է նկատվում:

Մասնավորապես կանդրադառնամ ինձ մոտ խիստ զզվանք առաջացնող Գագիկ Մելքոնյանի նյարդային ջղաձգումներին  factor-ի տաղավարում:

Խոսք չկա, սրանք մանիպուլյացիաների վարպետներ են, ու բազմիցս ապացուցել են, որ ունեն միայն մեկ անգերազանցելի տաղանդ՝ իրենց մեղքերը թողած, այլոց մասին ստեր ու կեղծիքներ թողարկել ու տիրաժավորել դրանք այնքան, մինչև այդ կեղծիքներն ու ստերը ընկալվեն որպես ճշմարտություն:

Բայց Մելքոնյան Գագոն նույնիսկ այս տաղանդից է զրկված, նա ուղղակի կուրորեն կրկնում է Ալիևի թեզերը, դրանք համեմելով կապիտուլյանտի դավաճանական բարբաջանքներով ու իր կողմից էլ ավելացնում բացարձակ ստեր:

Թե բա, ընդդիմությունը ուզում է, որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմ և դառնա գուբերնիա…

Լսի, այ ոչմիբան, դու սկզբից պատմի, թե ինչպես օգնեցիք թշնամուն օկուպացնել Արցախի տարածքի 75 տոկոսը, ինչպես Քարվաճառը առանց մեկ փամփուշտ կրակելու հանձնեցիք, ինչպես թույլ տվեցիք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մտնեն ՀՀ սուվերեն տարածք ու տնավորվեն այնտեղ, ինչպես 5000 երեխու գլուխ կերաք, ինչպես Հայաստանն ու Արցախը դարձրեցիք Թուրքիայի ու Ադրբեջանի գեոքաղաքական խաղերի մեջ մանրադրամ, հետո նոր ստեր հորինի ընդդիմության ծրագրերի մասին:

Սրանք կամ ուղղակի ընկալման խնդիր ունեն, այդ դեպքում հորդորում եմ դիմեն համապատասխան բժշկին, կամ դիտավորությամբ խեղաթյուրում են ընդդիմության խոսքերը ձեր թրքամետ ծրագիրը առաջ մղելու համար:

Ու հատկապես նողկալի է, երբ ՀՀ սուվերեն տարածքներ թշնամուն առանց աչք թարթելու հանձնած և էլի հանձնել պատրաստվող կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչը փրփուրը բերանին խոսում է անկախությունը պահելու մասին:

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից