Էս ողորմելիների համար Արցախի ազատագրում, նշանակել է Արցախի կողմից Երևանի գրավում. Իշխանյան
ԱՆՄԱՐԴԱՆՄԱՆ ԱՐԱՐԱԾՆԵՐԸ
«Դրոշ տեղադրելը քաղաք գրավելու նշան է․ Արցախի դրոշը Երևանում ի՞նչ նպատակ ունի, Երևանը վաղուց Արցախի կողմից գրավված է»:
Սա ասում է մա՞րդ, հայ մա՞րդ, ԱԺ պատգամավո՞ր, ավելին՝ հայ գեներա՞լ։ Եվ ե՞րբ է այս արարածը ստացել գեներալի կոչում և ու՞մ կողմից։ Այս տխմարագույն դեմքի արտահայտությամբ արարածի համար Արցախը հայկական հող, Հայաստան չէ։ Եվ այսպես են մտածում ղժղժան-բռնապետիկի բոլոր մանկուրտ-նախարար-պատգամավորները։ Էս ողորմելիների համար Արցախի ազատագրում, նշանակել է Արցախի կողմից Երևանի գրավում։
Սրանց համար Հայաստանի ազատագրում, նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Երևանի գրավում և Երևանում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների ծածանում։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

