Նիկոլին «Պապ թագավոր» օծածներն ասում են՝ ռուսն է 44 օրյա պատերազմի հետևում կանգնած․ Իրանագետ

Նիկոլին «Պապ թագավոր» օծածներն ասում են՝ ռուսն է 44 օրյա պատերազմի հետևում կանգնած։

Լավ, ասենք թե ռուսն է կանգնած։ Բա մի տարի ու կես արդեն ասելիք չունե՞ք մեր օրերի «Պապին»։ Օրինակ, ասեք՝ ապեր ջան, բա ինչի՞ ստորագրեցիր էտ թուղթն ու ռուս խաղաղապահին թողեցիր Արցախ մտնի։

Ընդ որում, հմի էլ ուշ չէ։ Հանգիստ, շատ հանգիստ կարող են դուրս գալ ցույցի, պահանջել, որ ռուս խաղաղապահը դուրս գա Արցախից։ Բայց չեն անում։ Չեն անում, որովհետև էտքան «հետև» չկա՝ Արցախ պահելու։ Կարևորը քարոզն է։

Իրենց օծած «Պապ թագավորն» անգամ մեկ անգամ Արցախ չի գնացել էս ընթացքում, բայց իրան ասելիք չկա։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից