Նիկոլ Փաշինյանը Բրյուսել մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետի պարտականությունները դրել է Մհեր Գրիգորյանի վրա
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պատվիրակությունը Նիկոլ Փաշիննյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Բրյուսելում կայանալու է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։
Բրյուսել մեկնելուց առաջ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պարտականությունները դրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։

