Բրիտանիան դեմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վաղաժամ խաղաղությանը. The Times
Բրիտանական The Times թերթը, հղում անելով կառավարական աղբյուրներին, պնդում է, որ Մեծ Բրիտանիան դեմ է, իր կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը, որն իբր անբարենպաստ է Կիևի համար։
Հրապարակման համաձայն՝ Բրիտանիան անհանգստացած է դաշնակիցների գործողություններով, որոնք չափից դուրս ցանկանում են խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքմանը։ Լոնդոնում կարծում են, որ կարգավորմանը պետք է հասնել, երբ Ուկրաինան բարելավի իր ռազմական դիրքերը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր որոշ դաշնակիցներ կարող են շատ ցանկանալ, որ նա (Վլադիմիր Զելենսկին) համաձայնության գա: Մենք կարծում ենք, որ Ուկրաինան պետք է հնարավորինս բարելավի իր ռազմական դիրքերը բանակցություններ սկսելուց առաջ», – ասել է թերթի բարձրաստիճան աղբյուրը:
Նրա խոսքով՝ վաղաժամ խաղաղության համաձայնագրի կողմնակիցներից են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

