Սիրիան «ողջամտության» է կոչում Հայաստանի օկուպացիոն-թուրքամետ ռեժիմին
Տեղի ունեցավ մի իրադարձություն, որը որոշակի ազդանշան է ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության համար։ Հայաստանը լուռ դուրս է մղվում 2016 թվականին կնքված միջպետական (Ռուսաստան-Հայաստան-Իրան)՝ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորման համաձայնագրից։ Ինչպես մարտի 18-ին ասաց էներգետիկայի գծով փորձագետ Վահե Դավթյանը, մարտի 17-ին Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի և Իրանի նավթի նախարարների հանդիպման հիմնական հարցերից մեկը եղել է այդ երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը «կովկասի-թաթարստանով»… Փաշինյանն ու նրա կողմնակիցները դեռ հարցե՞ր ունեն:
«Հայաստանի իշխանությունների հակաիրանական քաղաքականությունը բերում է նաև շոշափելի «արդյունքներ»՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար։ Իսկ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ներկայիս կեղծ իշխանությունների կողմից մինչև 2024 թվականը հետաձգելը այս դավադիր քաղաքականության ուղղակի դրսևորումներից է։ Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցության նախագծերից Հայաստանի տեղահանման շարունակությունն է՝ այժմ շատ ավելի վտանգավոր հետևանքներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետը։ Այնպես որ, վերլուծելու բան չկա այն ամենի մեջ, ինչի հետ առնչվում է այսօրվա Հայաստանը։ Մեր հանրապետությունը միայն մեկ ապագա ունի՝ վերածվել ինչ-որ մեկի փաստացի գաղութի կամ օկուպացված տարածքի։ Առավելևս Երևանում ոչ ոք չի պատրաստվում պայքարել շուտափույթ իշխանափոխության համար…
Բայց մենք ուզում ենք խոսել աշխարհի հայերի համար Սիրիայի հնչեցրած ազդանշանի մասին։ Դամասկոսում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 17-ին բանակցություններ է վարել Սիրիայի ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդ Սաբաղի հետ, հայտնում է սիրիական արաբական SANA տեղեկատվական գործակալությունը։ Բանակցությունների ընթացքում պարոն Սաբաղը կարևորել է սիրիական-հայկական հարաբերությունների զարգացումը, այդ թվում նաև խորհրդարանական ոլորտում, և հիշեցրել, որ Սիրիայի ժողովրդական խորհուրդն ընդունել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և մատնանշել Սիրիայում հայերի բարձր կարգավիճակը: Ըստ Սաբաղի՝ թուրքական ռեժիմը կրկնում է իր հանցագործությունները՝ գրավելով և օկուպացնելով Սիրիան և թալանելով նրա բնական ռեսուրսները, ինչը հակասում է միջազգային իրավունքին։
Դեսպան Գևորգյանն իր հերթին բարձր է գնահատել Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հաստատել խորհրդարանական հարաբերություններն ամրապնդելու ցանկությունը։ Նա տեղեկացրել է նաև Արցախի օկուպացված հատվածում «կովկասի-թաթարական»-ի գործողությունների և հայ-թուրքական երկխոսության մասին։ Գևորգյանը Սաբաղին է փոխանցել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի հրավերը՝ ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) Հայաստան այցելելու վերաբերյալ։
Ինչպես նշում են սիրիական և… ռուսական լրատվամիջոցները (տարօրինակ չէ՞, որ ոչ հայկական են…), Սիրիայի խորհրդարանի նախագահը զուգահեռ է անցկացրել Հայոց ցեղասպանության և Հյուսիսային Սիրիայի թուրքական օկուպացիայի միջև, փաստորեն, հավասարության նշան դնելով ավելի քան մեկ դար առաջ հայերի դեմ Թուրքիայի հանցագործությունների և 2012 թվականից ի վեր հյուսիսային Սիրիայի բնակչության դեմ Թուրքիայի հանցագործությունների միջև։ Իսկապես, հենց Սիրիան էր աշխարհում առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում 1915-23 թթ.: Ստացվում է, որ մահմեդական Սիրիան, այսպես ասած, խելամտության կոչ է անում Հայաստանի օկուպացիոն-թուրքամետ ռեժիմին, ուստի խորհրդարանի խոսնակ Սաբաղը որոշել է դեսպան Գևորգյանին հիշեցնել և մեկ դար առաջվա, և վերջին տարիների պատմության որոշ մանրամասներ։
Սիրիացու ակնարկը թափանցիկ է։ Ինչպես ասում են՝ պարտքը տալով, մեղքը լալով․ մենք ճանաչել ենք ձեր Ցեղասպանությունը, դուք էլ պետք է որպես ցեղասպանություն ճանաչեք Թուրքիային գործողությունները հյուսիսային Սիրիայում։ Հայաստանի կառավարություն, պատրաստվեք նման օրակարգի պաշտոնական Դամասկոսից։ Այսպիսի ապագան անխուսափելի է. դրան է հանգեցնում նաև երկրագնդի աշխարհաքաղաքականության զարգացման ընդհանուր տրամաբանությունը, որը հատկապես սրվել է, երբ Ռուսաստանը սկսեց ռազմական գործողությունը՝ նեոբանդերական, ֆաշիստական Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար…
Սերգեյ Շաքարյանց

