Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով․ Արտակ Բեգլարյան
«Արցախում երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Ներկա պահին բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին մնացած մասը նույնպես կապահովվի բնական գազով»,- Թելեգրամ ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ այժմ Արցախի բնակչությունն այս բացառիկ ցուրտ եղանակին կկարողանա հաղթահարել ջեռուցման խնդիրը և լուծել մի շարք այլ խնդիրներ։ Ա. Բեգլարյանը հայտնում է, որ այսօր Ստեփանակերտում ձյան հաստությունը հասնում է մինչև 30-40 սմ, իսկ Արցախի այլ բնակավայրերում ավելի շատ է, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար:
«Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»,- նշել է Արցախի պետնախարարը:

