Արևմտյան ԶԼՄ-ները չեն ընդունում, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայում, հայտարարել են ԱՄՆ-ում
Ամերիկացի լրագրող Լարա Լոգանը Real America’s Voice-ի եթերում կարծիք է հայտնել, որ արևմտյան լրատվամիջոցները չեն ցանկանում ընդունել, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայում, և ստիպված են հավատալ այն վատ բաներին, ինչ ասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես իսկապես կարծում եմ, որ շատ ապատեղեկատվություն կա, որը մենք նախկինում չենք տեսել… Մեզ մտցնում են այս տուփի մեջ, որտեղ պետք է ատենք Վլադիմիր Պուտինին, հավատանք այն ամենին, ինչ ասվում է նրա մասին և սիրենք Ուկրաինան։ Եվ արանքում ոչինչ չկա»,- ասել է Լոգանը։
Լրագրողը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները ստել են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։
«Արևմտյան լրատվամիջոցները չեն ցանկանում ընդունել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Ուկրաինայի արևմուտքում նրանք աջակցում են նացիստներին», – նշել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները երկար ժամանակ ֆինանսավորում է Ուկրաինայի նացիստներին:
Լոգանն ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկունն «խամաճիկ» է համարում։
«Պուտինն արդեն 15 տարի զգուշացնում է, որ չի պատրաստվում անգործությամբ հետևել, երբ գլոբալիստները ռազմական օբյեկտներ են կառուցում Ուկրաինայում»,- ասել է նա։

