Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Էրդողանը հայտարարել է կայուն հրադադարի հաստատման կարևորության մասին։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ կշարունակի Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ ջանքերը` կայուն հրադադարի հասնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ։