Ուկրաինացիները թույն մարտավարություն են իրականացնում․ Ռազմական փորձագետ
Ուկրաինացիները թույն մարտավարություն են իրականացնում։
Մոբիլ խիստ սահմանափակ խմբերով, բնական քողարկված վայերերից օդից իրականացնում են հետախուզական աշխատանք (ենթադրում եմ Մավիկ դռոններով) ։ Հայտնաբերում են թիրախներն ու փոքր տրամաչափի մոբիլ ականանետերով արկոծում թիրախը։ Սա գրագետ պարտիզանական և մեծ գլխացավանք առաջացնող միջոց է։ Հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հրթիռները հակառակ կողմը ստիպված է կիրառում է փոքր թվաքանակով անձնակազմի վրա և այդ կիրառումը կարող է լինել չարդարացված թե՛ ռազմավարական տեսանկունից, թե՛ մարտավարական, և թե՛ ծախսային, իսկ եթե այդ հրթիռները ձեռք են բերվում այլ երկրից և կիառությունը սահմանափակում ունի, ապա այս մարտավարությունը լրիվությամբ արդարացնում է իրեն։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

