ՌԴ ՊՆ-ն փաստերով հերքել է Չեռնիգովի խաղաղ բնակիչների սպանությանն իր մասնակցությունը
Ռուսաստանի պաշտպանությաննախարարությունը հերքել է Չեռնիգովում «ռուս զինվորականներիկողմից խաղաղ բնակիչների գնդակահարության» մասին լուրերը: Ավելի վաղ նման հրապարակումներ էին հայտնվել ուկրաինականԶԼՄ-ներում։Այնտեղ հայտնվելէին Չեռնիգովումզոհված խաղաղ բնակիչների տեսակադրերը, որոնք, իբր, «գնդակահարվել են ռուս զինծառայողներիկողմից»։
Նշվում էր, որ բոլոր զոհվածները հաց գնելու հերթում են եղել։
«Չեռնիգովում ռուս զինծառայողներ չեն եղել և չկան։ Ռուսաստանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները Չեռնիգովի սահմաններից դուրս են՝ արգելափակում են ճանապարհները, և քաղաքի վրա ոչ մի հարձակողական գործողություն չեն իրականացնում»,-նշել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում:
ՌԴ ՊՆ-ն նշում է նաև, որ ուկրաինական մամուլի տարածած կադրերում զինամթերքի պայթյունի որևէ հետք չկա։ Մոտակա շենքերի բոլոր լուսամունտների ապակիները տեղում են։ Պատերին կամ գետնին պայթյունի այլ հետքեր չկան։
«Այսպիսով, բոլոր զոհվածներն ուկրաինացի ազգայնականների ահաբեկչության զոհն են, կամ էլ տվյալ կադրերը ՈւԱԽ-ի հերթական բեմադրությունն է»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։

