Ադրբեջանի իշխանությունները Բաքուն են առաջարկել են որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հանդիպում անցկացնել ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Կիեւից նման առաջարկ է եղել։ Հաջիեւը հիշեցրել է, որ Բաքուն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությունների հանդիպման անցկացման փորձ ունի, գրում է «Կոմերսանտը»։

«Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ ՀԱՊԿ-ի անդամ, նա նախագահում է Չմիավորման շարժումը եւ արտադաշինքային ուրույն կարգավիճակ ունի։ Ելնելով դրանից՝ կարծում ենք, որ երկու կողմերն էլ կարող են իրենց հարմարավետ զգալ»,- Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Հիքմեթ Հաջիեւը (մեջբերումը «ՌԻԱ Նովոստի»-ի): «Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է։ Այդպիսի մտադրության դեպքում մենք պատրաստ ենք մեզ մոտ հանդիպում անցկացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։