Գերմանիայի կանցլերը բացատրել է, թե ինչու է Բեռլինը հրաժարվել Կիևին զենք մատակարարելուց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Վաշինգտոն փոստին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան հինգ հազար սաղավարտ է փոխանցել Ուկրաինային, մինչդեռ զենքի մատակարարումները լրջորեն սահմանափակ են։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախ՝ Ուկրաինան խնդրել է սաղավարտներ, և մենք արձագանքել ենք այս խնդրանքին: Երկրորդը, կան արտահանման խիստ չափանիշներ, որոնք մենք պահպանում ենք ճգնաժամային շրջաններ զենք արտահանելիս: Գոյություն ունի Գերմանիայի կողմից զենքի արտահանման սահմանափակումների տևական շարունակականությունը, ինչպես դա արել էր նախորդ կառավարությունը»,- պարզաբանել է նա։
Հանրապետության պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևին կտրամադրի հինգ հազար սաղավարտ։
Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը բազմիցս հորդորել է սկսել պաշտպանական զենքի մատակարարումը, սակայն Գերմանիայի կառավարությունը՝ սոցիալ-դեմոկրատ Շոլցի գլխավորությամբ, հայտարարել է, որ զենք չի փոխանցի հակամարտող շրջաններ։

