Հարց է առաջանում․եթե անհնար էր Շուշին ուժով վերցնել դեռ 1992-ին՝ ըստ Ալիևի, ապա ինչպե՞ս հայտնվեցին ադրբեջանցիները Շուշիում 2020-ին

Իլհամ Ալիևն այսօր, անդրադառնալով 1990-ականների սկզբի իրադարձություններին, նշել է. «Երբ որ Շուշին ընկավ, բոլորս մտածում էինք, որ դա ժամանակավոր է, կարճ ժամանակ անց վերադարձվելու է։ Մարդիկ, ովքեր այն ժամանակ իշխանության էին, Շուշին ազատագրելու փոխարեն՝ դատարկ խոստումներ էին տալիս, ասում էին՝ այսօր-վաղը Շուշին ազատագրվելու է, Շուշին մեր ձեռքում է և այլն։ Բայց փաստացիորեն Շուշին թշնամուն հանձնելու հարցում կա նրանց մասնակցությունը։ Դա մի դավաճանություն էր, ծախվածություն։ Նա, ով այսօր լինում է Շուշիում, տեսնում է, որ այդ քաղաքը անհնար է [ուժով] վերցնել»:

Հարց է առաջանում։ Եթե անհնար էր ուժով վերցնել դեռ 1992-ին՝ ըստ Ալիևի, ապա ինչպե՞ս հայտնվեցին ադրբեջանցիները Շուշիում 2020-ին։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից