Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, նշել է, որ այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Նշանակված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Գրել է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ Ստամբուլ-Երևան առաջին ավիաչվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։

