Վիեննայում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը

Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին Վիեննայում իր ինտենսիվ դիվանագիտական ​​խորհրդակցությունների շրջանակում կիրակի հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Գրում է parstoday.com-ը։

Եռակողմ հանդիպումը կայացել է Ավստրիայի մայրաքաղաքում` պատժամիջոցների վերացման շուրջ բանակցային գործընթացի մասին խոստումնալի լուրերի համապատկերին։

Բաղերին միաժամանակ ասել է, որ վերջին օրերին փորձագետների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով տեղի ունեցած փոխգործակցության և հանդիպումների արդյունքում կողմերի միջև բանակցությունների շրջանակի հետ կապված տարաձայնությունները նվազում են։

Նա հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացիկ փուլում բոլոր կողմերը ընդհանուր եզրակացության կգան քննարկվելիք հարցերի վերաբերյալ։