2018թ. Հայաստանում հաղթանակ տարան մարդիկ, որոնք Ավիս Նուրիջանյանի իսկական ժառանգներն են, նրա գաղափարական հետնորդները, նրա գործի շարունակողները
1988-1993թթ. Հայաստանում լայն թափով վերահրատարակվել են դաշնակցական եւ այլ ազգային գործիչների գրքեր, վերադարձ է եղել ազգային գաղափարախոսությանը, հայրենատիրությանը։
Հետո, իհարկե, Դաշնակցության գործունեությունը արգելվեց, ազգային գաղափարախոսությունը վերակենդանացնող գրքերի վերահրատակությունը դադարեցվեց։
Էլ ավելի ուշ նշածս թվերին Լեռնահայաստանից ու Նժդեհից խոսողների հետևորդները նժդեհականությունն ու ազգայինը հայտարարեցին ժամանակավրեպ, մի փոքր անց էլ սրանց էլ ավելի պրագմատիկ և իշխանություն զավթած նախկին կուսակիցները որոշեցին, որ Հայաստանում չկա ազգային հարց, այլ կա միայն սոցիալական հարց։
2018թ. Հայաստանում հաղթանակ տարան մարդիկ, որոնք Ավիս Նուրիջանյանի իսկական ժառանգներն են, նրա գաղափարական հետնորդները, նրա գործի շարունակողները։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։

