Բլինկենը Գերմանիայի նոր արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուրբաթ օրը Լիվերպուլում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի նոր արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրանց զրույցը տեղի է ունեցել Յոթնյակի (G7) երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա այդ քաղաքում դեկտեմբերի 11-ից 12-ը։ Գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր պետքարտուղար Բլինկենը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, կլիմայական համագործակցությունը և 2022 թվականին Գերմանիայի G7-ի նախագահության առաջնահերթությունները»,- գրել է նա իր Twitter-ում։
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

