Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։ Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Առողջապահության նախարարի խոսքով՝ առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ «այսօր ունենք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք,
բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։

