«Հիացած եմ: Զինվորի տունն աննախադեպ կառույց է». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «ԵՄ դեսպանին ծանոթացրեցինք տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրեցինք, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր ենք իրականացնում:

Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը: Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր»,- գրել է ռեկտորը: