Երկիրը կործանվում է ոչ թե ինչ-որ փաստաթղթեր ստորագրելով, այլ` բանավոր պայմանավորվածությունների հիման վրա․ Արման Աբովյան

Կարծում եմ, որ նույնիսկ քաղաքագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները հասկանում են, որ Հայաստանի ղեկավարությանը ԱՌԱՅԺՄ ուղղակի կարիք չկա ինչ որ նոր բան ստարագրել, քանի որ բոլոր կործանարար գործընթացները, որին մենք ականատես ենք լինում և մոտ ապագայում ականատես կլինենք, չեն ենթադրում այս փուլում ինչ որ փաստաթղթավորում կողմերի միջև։ Կարճ ասած` ինչո՞ւ ավելորդ անգամ այս իշխանություններին լարել իրավիճակը, եթե իշխանությունների կողմից գեներացվող գործընթացները իրականացվում են առանց որևէ փաստաթղթավորման։

Օրինակ, կներեք էլի, անհամեստ հարց. այդ ո՞ր փաստաթղթի հիման վրա փաշինյանական իշխանությունները ընդունեցին որպես Ադրբեջանի տարածք ադրբեջանցիների կողմից օկուպացված ՀՀ յան սուվերեն տարածքում գտնվող Գորիս֊Կապան մայրուղու հատվածը կամ Ճակատենի <<չակատին>> ադրբեջանական մաքսակետի տեղադրումը։

Հը՞ն։

Կրկնեմ ևս մեկ անգամ` այն անիմաստ օրակարգը, որ իբր <<իշխանությունները պատրաստվում են նոր թուղթ ստորագրել, որ մեզ հանձնեն թուրքին>>, ի սկզբանե ներկա իրավիճակում ոչ մի աղերս չուներ իրականության հետ։

Չեք տեսնո՞ւմ, որ Հայաստանի տարածքների հանձնումը տեղի է ունենում առանց ոչ մի «թղթի», ստորագրությունները։

«Թղթերը» կլինեն հետո, երբ սրանք դե ֆակտո կհանձնեն ադրբեջանցիներին Արցախի և Հայաստանի ստրատեգիկ շահերը և վերջում պարզապես հարկ կլինի ֆորմալ առումով պարզապես իրավաբանորեն դա ամրագրել։

Ադրբեջանը հայկական իշխանությունների պոզիտիվ-լուռ համաձայնության ներքո, կամաց-կամաց մասնատում է ՄԵՐ երկիրը «սալյամիի» սկզբունքով` կտոր-կտոր անելով և վարժեցնելով մեզ բոլորիս` համակերպվել բազմաթիվ, բայց կարծես թե առանձին-առանձին ոչ այդքան մեծ տարածքային, տարածաշրջանային և դիվանագիտական կորուստներով։ Մի խոսքով` մեզ մասնատում են շերտ-շերտ, բայց այնուամենայնիվ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԵՆ ։

Մնացածը կարևոր չի։ Իսկ իշխանական տեղեկատվական հնարքը, որ իբր  «պետք է ինչ որ բան ստորագրվի» և այդ օրակարգի շուրջ ձևավորված գործընթացները տեղեկատվական դաշտում, ուղղակի դարձան անիմաստ, քանզի ըստ իշխանական քարոզչական հնարքների` թեման իրեն սպառեց, քանի ոչ իշխանությունները իբր «ոչ մի բան չստորագրեցին»։

Կրկնեմ ևս մեկ անգամ` մի թույլ տվեք, որ ձեզ փորձեն մանիպուլացնեն իշխանական հնարքներով։ Երկիրը կործանվում է ոչ թե ինչ որ փաստաթղթերի ստորագրելով, այլ` բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։

Մի՞թե ի սկզբանե պարզ չի։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։