Հադրութում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանի կողմից բռնազավթած՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում ականի վրա պայթել են երկու ադրբեջանցի զինծառայողներ։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանց հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։