Ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից
Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց, ովքեր իրենց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից` «ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով»:
Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով:
Օրհասականը Հայաստանի ու Արցախի լինելությունն է: Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է: Օրհասականը հայկական ճանապարհները հայի վերահսկողության տակ թողնելն է: Օրհասականը վերացնելն է բոլոր արհեստական անհայրենիք տձև գոյացությունները Հայաստանի լինելիության ու զարգացման ճանապարհից:
Այնպես որ, սիլվաներն էլ, սերգոները էլ կգան ու կգնան, բայց սկզբից` մնայունը:
Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից: Առաջինը Հայաստանն է: Առաջինը Հայաստանին դավաճանածների պատիժը մոտեցնելն է ու անխուսափելի դարձնելը:
Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

