Թաթարստանում մեկնարկում են ՀԱՊԿ երկրների «Անխախտելի եղբայրություն-2021» խաղաղապահ զորավարժությունները
Երկուշաբթի Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի ուսումնավարժարանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն – 2021» համատեղ զորավարժությունները. դրանք կտև են մինչև նոյեմբերի 12-ը։ Գործնական գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զորամիավորումները, հայտնում է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների ընթացքում զորքերը կցուցադրեն ուժեղացված պատրաստությունը ՀԱՊԿ ուժերի մասշտաբով պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորումների շրջանակում»,- նշել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ԿՌՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ օպերացիայի պլանավորումն ու անցկացումը, փախստականների ճամբարի կազմակերպման և այն պաշտպանելու, մարդասիրական բեռներով ավտոշարասյունների ուղեկցման և անցակետերում ծառայությանն ուղղված համատեղ գործողությունները: Զորավարժությունը կավարտվի սցենարով անօրինական զինված խմբավորումների կողմից բռնազավթված բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով և դրանց «ոչնչացմամբ»։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցի ավելի քան 1.7 հազար մարդ, որոնք ներկայացնում են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն ու իրավապահ մարմինները։ Զինծառայողները կգործարկեն ավելի քան 300 զինատեսակ, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական օկրուգի ութ «Մի-8» և «Մի-24» ուղղաթիռ։

