Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: Այս մասին հայտնում է ԱՆ ֆեյսբուքյան էջը։

