Լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում վեց օտարերկրացիներ են ձերբակալվել: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: Հայտնի է միայն, որ գործողություններն իրականացվել են Ստամբուլում և Անթալիայում: