Ապագան բռնապետություն տանող ճանապարհն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք կառավարության 2021-26 թթ․ ծրագրից, որն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես անդրադարձանք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու նպատակին։ Ըստ Մհեր Ղուշչյանի՝ անհեթեթություն է, երբ հանցագործ ռեժիմի իշխանության օրոք պետք է քննվեն այդ հանցագործության հանգամամքները, բնականաբար իշխանություններն ամեն ինչ կանեն իրենց մեղքը ընդդիմության կամ, օրինակ, Ռուսաստանի վրա բարդելու համար։

Անդրադարձանք նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու իշխանությունների ծրագրին, որի դեպքում նախատեսվում է, որ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները պետք է սահմանապահ առաքելություն իրականացնեն։ Վերլուծաբանը համոզված է, որ այս իշխանություններն այդ ծրագիրը ձախողելու են, քանի որ իրենց նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ զորքեր ունենալն է, այլ մեր բանակը կազմաքանդելը և թուրքի երազանքն իրականացնելը, որպեսզի Հայաստանում բանակ չլինի։

Խոսեցինք ընդդիմադիր գործիչներին ձերբակալելուց և պատասխանատու պաշտոններից հեռացնելուց՝ յուրայիններով այդ պաշտոնները համալրելով։ Ի՞նչ ռեսուրսներ ունի ընդդիմությունը կանխելու իշխանությունների ապօրինությունները, արդյո՞ք ԱԺ-ում նրանց ներկայությունը բավարար է իշխանությունների ապազգային ծրագրերի դեմ պայքարելու համար։ Այս հարցադրմանը հաղորդման հյուրն ասաց, որ ԱԺ-ն այն հարթակը չէ, որտեղ ընդդիմությունը կկարողանա հաղթանակներ նշել։

Մանրամասները՝ տեսանյութում