Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում։
Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել՝ հետևյալ պատճառներով։
- Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թիւրքիան և Ադրբեջանը։
- Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
- Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ և թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն և առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխոմ բերելով։
- Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որեւէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաեւ վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։
- Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաև Հարավային Կովկասում։
Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»,- գրել է Աշոտյանը։

