Նիկոլ Փաշինյանը ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ է նշանակել
Վարչապետի որոշմամբ, Հարություն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հարություն Գևորգյանի դիմումը՝
- Հարություն Իշխանի Գևորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։
- Հարություն Իշխանի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

