Մերուժան Տեր–Գուլանյանը սեպտեմբերից դուրս կգա Հանրային հեռարձակողի խորհրդի կազմից

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանը կդադարեցնի անդամակցությունը Հանրային հեռարձակողի խորհրդի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեր–Գուլանյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 1–ից դուրս է գալիս Հանրային հեռարձակողի խորհրդից։

Մերուժան Տեր–Գուլանյանը չհերքեց տեղեկությունները, որ քաղաքական դիրքորոշումների պատճառով է նման որոշում կայացրել, բայց չցանկացավ ավելին մեկնաբանել։

«Վերջերս հեռավար էի մասնակցում նիստերին եւ այլեւս չցանկացա այդպես  շարունակել»,– ասաց նա։

Մերուժան Տեր–Գուլանյանը 2011 թվականի մարտից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է: