Երևանում հունիսին կանխատեսվում է օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը
Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում հունիսին կանխատեսվում է օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։
Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար սահմանվել է 1998 թ. հունիսի 22-23-ին՝ +39.3․․․+39.4 աստիճան։

