ՀՀ-ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից այսօր գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

